Իշխող ուժի ներկայացուցիչները հրահանգել են քվեարկել մինչև ժամը 13:00
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները արդեն զգուշացրել են իրենց ընտրողներին, որպեսզի այսօր մինչեւ 13:00-ն մեկ մարդու պես գնան քվեարկության: Սա թերեւս երկու պատճառ ունի. նախ որպեսզի վստահ լինեն, որ իրենց կողմից ցուցակագրված անձիք կատարել են ընտրական պարտքը: Նրանք նաեւ զգուշացրել են մարդկանց, որ զանգահարելու են եւ ճշտեն` գնացե՞լ են քվեարկության, թե՞ ոչ:

Բացի այդ, շտաբները պետք է ժամանակ ունենան` մինչեւ օրվա վերջ «բերման ենթարկել» մյուս քաղաքացիներին, որպեսզի ցանկալի թիվն ապահովեն: Նկատենք, որ այս ձեռագիրը առաջին անգամը չի կիրառվում: Օրինակ` նախորդ տարվա ապրիլին կայացած Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի ընտրությունների օրը եւս մինչեւ 14:00-ին տեղամասերում անասելի կուտակումներ էին: Կեսօրից հետո արդեն ընտրական տեղամասերում հատուկենտ մարդիկ էին ընտրության մտնում: Իսկ օրվա վերջում, երբ քվեատուփերը բացվեցին, սկզբնական փուլում Սասուն Միքայելյանը բացարձակ հաղթանակ էր տանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: