Ընտրություններին մասնակցում են 650 օտարերկյա, 28 հազար տեղական դիտորդներ. Տիգրան Մուկուչյան
Այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց 2017թ Ազգային Ժողովի ընտրությունների մասին տեղեկություններ: Նրա խոսքով` առավոտյան 8-ին բացվել են 2009 տեղամասեր, որից 12-ը ավելի ուշ կբացվեն ՔԿՀ-ներում, դրանցից մեկը կբացվի ժամը 10-ից, մեկը` 11-ից, մնացածները` ժամը 12-ից:
Ընտրություններին մասնակցում են 650 օտարերկյա, 28 հազար տեղական դիտորդներ: Ընտրությունները լուսաբանում են 89 լրատվամիջոցներ` 1263 ներկայացուցիչներով: Ընտրությունների բոլոր հանձնաժողովների անդամների թիվը կազմում է 15976 անդամ: