««Коммерсантъ». Նիկոլ Փաշինյանը հատեց վերջնագիծը»
Ռուսական «Կոմերսանտն» անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցին և գրել․ «Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրեց իր քաղաքական կարիերայի ամենախայտառակ օրերից մեկը։ Նա պլանավորում էր այցելել Սյունիքի մարզի մի քանի քաղաքներ, որտեղ այժմ ընթանում են Ադրբեջանի հետ պետական սահմանի գծանշման աշխատանքներ, սակայն բնակիչները փակել էին մայրուղին, ինչի պատճառով վարչապետի ավտոշարասյունը ստիպված էր վերադառնալ Երևան։ Վարչապետի այցը ձախողելու կոչով էր հանդես եկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ում ձեռրբակալել են «ապօրինի հավաքվեր» անցկացնելու մեղադրանքով․ չի բացառվում, որ նա արդեն դարձել է նոր ազգային հերոս»։