Փաստաբանները երթով կշարժվեն դեպի ԱԺ, ապա գլխավոր դատախազություն (ուղիղ)
Փաստաբանների պալատի դիմաց հավաքվել են մի շարք փաստաբաններ, որոնք քիչ անց պատրաստվում են երթով շարժվել դեպի Ազգային ժողով, այնուհետեւ՝ գլխավոր դատախազություն։
Փաստաբանները ներկայացնելու են հետեւյալ փաստաթղթերը՝
ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու եւ վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը
բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը
գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը