Անտառներում թաքնված, 70 օր անհետ կորած ու երեկ ողջ գտնված Դավիթը մայրիկից առաջինը մանդարին ու իր կիթառն է ուզել
Panorama.am-ը գրում է․
Ստեփանակերտի հիվանդանոցում այս պահին գտնվող 70 օր անհետ կորած համարվող Դավիթ Սահակյանն իր մայրիկի հետ հեռախոսազրույցում առաջինը մանդարին է խնդրել ու կիթառը։
Հոկտեմբերի 15-ից վեր որդուց ոչ մի լուր չունեցող մայրը վերջին մեկ օրում նրա հետ երկու անգամ հեռախոսով է զրուցել։
Ալինա Եգորովան որդու գտնվելը հրաշք է համարում։ Այս ողջ ընթացքում համոզված է եղել՝ Դավիթ ողջ է, մայրական բնազդով զգում էր՝ որդին նեղության մեջ է, մրսում է, սոված է...
«Ես հարյուր տոկոսով գիտեի, զգում էի, որ ինքը ողջ է։ Գիտեի, որ ինքը դիսկոմֆորտ է ապրում, մրսում է։ Ես երազում իրեն ճաշ էի տալիս։ Ինքը ջուր էր ուզում։ Ես գիտեի, որ ողջ է»,-Panorama.am-ին պատմում է տիկին Ալինան։
Երևանում գտնվող մայրը ֆինանական ու այլ խնդիրների պատճառով դեռ չի կարողացել Արցախ մեկնել, որդուն գրկել, ցրտահարված ոտքերն ափերի մեջ առնել։
Մեկ այլ գտնված զինծառայողի մոր հետ դիմել են պաշտպանության նախարարություն՝ իրենց Արցախ հասնելու հարցում աջակցելու համար։ Մոր խոսքով, նախարարությունից պատասխանել են՝ աջակցության նման ծրագիր չունեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։