Հայոց եկեղեցի անգամ մոնղոլ-թաթարները չեն մտել զինված թիկնապահներով. Սեւակ Հակոբյան
Մարդ ինչքան պետք է հանցագործ լինի, վախկոտ լինի, մեղավոր զգա իրեն, որ զինված շքախմբով մտնի եկեղեցի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը։
«Հայոց եկեղեցի անգամ մոնղոլ-թաթարները չեն մտել զինված թիկնապահներով։ Ումի՞ց ես վախենում Եկեղեցում, Նի’կոլ, Աստծու՞ց, հոգեւորականի՞ց։ Մարդ ինչքան պետք է հանցագործ լինի, վախկոտ լինի, մեղավոր զգա իրեն, որ զինված շքախմբով մտնի եկեղեցի։ Շատ ճիշտ արեց հոգեւորականը որ դուրս հրավիրեց։ Մենք լիքը դեպքեր գիտենք, երբ հոգեւորականը կռվել է՝ մի ձեռքով զենք, մյուսով խաչ։ Հողը պաշտպանած, հողի համար կյանք տվող հոգեւորականներ ունենք, ու հոգեւոր դասը չի կարող չմերժել Նիկոլին։ Նա իր քայլն արեց, բոլորդ էլ ձեր մասով կարող եք մերժել դավաճան հողատուին։
Նիկոլը Սյունիքում հասկացավ, որ մի քանի ժեխի մոտ ունի աջակցություն։ Կարող ես հաջորդ փորձը անել հերթով մարզեր գնալով, բայց քեզ մերժելու են բոլորը՝ հոգեւորականից մինչեւ հողագործ։ Քեզ լսելու են միայն քո հետ գնացած թիկնապահ-նախարար-խոսնակները, քո աջակիցներն արդեն մարդահաշիվ չեն»,- գրել է նա։
Նշենք, որ այսօր Սյունիքի մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում Սիսիանի եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ հոգեւորականի Փաշինյանի միջեւ։ Եկեղեցում մոմ վառելուց հետո Փաշինյանը մոտեցավ եկեղեցու հոգեւորականին, փորձեց ձեռքը սեղմել, սակայն հոգեւորականը հրաժարվեց՝ ձեռքը ցուցադրաբար վերեւ բարձրացնելով։
Սիսիանի եկեղեցում հոգեւորականը ցուցադրաբար հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը (ֆոտո)