Այս վիժվածքն անգամ հոր մահն օգտագործեց այնպես, ինչպես իրեն հարմար էր. Արմեն Աշոտյան
Այս վիժվածքն անգամ հոր մահն օգտագործեց այնպես, ինչպես իրեն հարմար էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Իբր սգացող ստահակը ծնող կորցնելու օրվանից ժամանակ ու հավես ունեցավ հարցազրույց տալ Ազատությանը, մի տխմարագույն տեսաուղերձ նկարել ու ԿԱՐԱԲԱԽ ԲԻԶԻՄԴԻՐ ոճի Եռաբլուրը պղծելու արարողություն կազմակերպել:
Կրկնում եմ, այս ամենի ժամանակը, սիրտը ու հավեսը նա ունեցավ, թեպետ հայր էր կորցրել:
Իսկ միակ միջացառումից, որին նա պարտավոր էր մասնակցել՝ ԱՊՀ ղեկավարների հանդիպումը, բարեհաջող խուսափեց "Папа умер" պատճառաբանությամբ, երկարացնելով առանց այդ էլԱլիևի բերանային խոռոչի իր կողմից խնամված պարունակությունը:
Ալիևը երեկ անարգել պղծում էր մեր ժողովդրի դիմանկարը, պատմությունը, բանակը, վանդալիզմի ենթարկելով նաև այն տղաների շիրիմներն ու հիշատակը, որոնց գերեզմաններին այսօր այցելությամբ ուղարկել էր իր թթքաբարո վիճվածքին:
Հայ ազգի այդ կեղտն ու խարանը խիզախություն չունենավ նայելու Ալիևի աչքերին անգամ տեսակոնֆերանսի ձևաչափով:
Ու դեռ կա՞ն մարդիկ, որ կարծում են թե դավաճան և հողատու Նիկոլը պիտի շարունակի Արցախյան բանակցությունները...
Դավաճանի այսօրվա բեմականացումը Եռաբլուրում բայրաքթարներից ավելի սարսափելի էր, քանզի զրկեց այնտեղ ամփոփված տղաներին ոչ թե կյանքից, այլ մահվան իմաստից»,- գրել է Աշոտյանը: