Ալիևը մեզ հաղթեց ոչ միայն ճակատում, այլ նաև թիկունքում՝ գործի դնելով իր ամբողջ գործակալական ցանցը. Ղազինյան
Արթուր Ղազինյանը գրում է.
Ամենամեծ ողբերգությունն այն է, որ ալիևի հետ համաձայն են Հայաստանի գրեթե բոլոր ՀՊԱՐՏ քաղաքացիները:
«Քոչարյանն ու Սարգսյանը բանակը թալանել էին, խեղճ նիկոլն ի՞նչ աներ» տխմարագույն արտահայտությունն ասող «հպարտներին» միացավ նաև գերագույն դավաճանի կիրթ ու կառուցողական գործընկերը:
Մնում է եռակողմ գրկախառնության շրջանակներում ևս մեկ անգամ ՀԱՂԹԵԼ իրենց որդիների գերեզմանները թուրքական ներխուժումից պաշտպանող մայրերին և փայլուն օպերացիայի միջոցով կրկին զավթել Եռաբլուրը:
Հ.Գ. Ալիևը մեզ հաղթեց ոչ միայն ճակատում, այլ նաև թիկունքում՝ գործի դնելով իր ամբողջ գործակալական ցանցը: