Բրիտանացի գիտնականները նշել են կյանքը երկարացնող զբաղմունքը
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սովորական երգեցողությունը կարող է նպաստել կյանքի տևականության բարձրացմանը, դեմենցիայի և Ալցհեյմերի առաջացման ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև դեպրեսիայի նշանների վերացմանը: Այս մասին գրել է բրիտանական «Express» հրատարակությունը: Հոդվածը վերցրել ենք «Радио Sputnik»-ից:
Գիտնականները նշել են, որ երգեցողության արդյունավետությունը կախված չէ ձայնային ընդունակություններից. օրգանիզմը դրականորեն է արձագանքում երգեցողությանը՝ անկախ դրա որակից:
Մասնագետների համաձայն՝ այս զբաղմունքի ժամանակ էնդորֆիններ են արտազատվում, որոնք բարելավում են ինքնազգացողությունը և աշխուժացնում են մարդուն: Սա նպաստում է ֆիզիկական և հոգեբանական վիճակի բարելավմանը, ինչպես նաև բուժիչ ազդեցություն է թողնում գլխուղեղի աշխատանքի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը