«Спутник V»-ի ազդեցությունը վերարտադրողական ֆունկցիայի վրա
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ «Спутник V»-ը բացասաբար չի ազդում վերարտադրողական ֆունկցիայի վրա: Այս մասին հայտնել է Գամալեյի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից:
- Պատվաստանյութի ազդեցությունը վերարտադրողական ֆունկցիայի վրա, բնականաբար, փորձարկվել է կենդանիների՝ մկների և ճագարների վրա: Ոչ մի բացասական ազդեցություն չկա,- ասել է պրեպարատը պատրաստող մասնագետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը