Պուտինը նշել է Ղարաբաղում հակամարտության էսկալացիայի պատճառը. Արտաքինից միջամտություն չի եղել
Իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից, այդ լարվածությունը տեւել է երկար տարիներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հենց հիմա վերսկսվեց Ղարաբաղում հակամարտությունը:
«Ինչո՞ւ հենց հիմա դա տեղի ունեցավ: Իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից, այդ լարվածությունը տեւել է երկար տարիներ: Չեմ կարծում, թե դա տեղի է ունեցել արտաքինից ինչ-որ միջամտության պատճառով: Բազմիցս տեղի են ունեցել բախումներ, փոխհրաձգություն եւ փոքր ընդհարումներ: Եվ ի վերջո այդ ամենը վերածվեց հակամարտության»,-նշել է Պուտինը:
Առավել՝ այստեղ