Պեսկովը` Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման մասին
Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք հետևում ենք իրադարձություններին»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման մասին հաղորդագրությունները: