Գիտնականները բացահայտել են իմունիտետի՝ COVID-19-ի ընթացքը խորացնող առանձնահատկությունը
Newsarm.live-ը գրում է.
ԱՄՆ-ի Եյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի ծանր ընթացքին կարող են հանգեցնել աութոագրեսիվ հակամարմինները: Այս մասին հաղորդել է բրիտանական «The Guardian» թերթը:
Հետազոտողները կորոնավիրուսով հիվանդների արյան մեջ հայտնաբերել են մեծ քանակությամբ «սխալ» հակամարմիններ, որոնք վիրուսի դեմ պայքարելու փոխարեն «հարձակվում են» օրգանների, հյուսվածքների և իմունային համակարգի վրա:
Հետազոտության համաձայն՝ որքան վարակվածի արյան մեջ շատ են աութոագրեսիվ հակամարմինները, այնքան ավելի ծանր է ընթանում հիվանդությունը: Տարատեսակ «սխալ» հակամարմինների առկայությունը կարող է բարդացնել իրավիճակը:
Գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում, աութոագրեսիվ հակամարմինների կտրուկ աճը կարող է հանգեցնել տևական առողջական խնդիրների, քանի որ հակամարմինները, վարակի հաղթահարումից հետո, դեռ երկար ժամանակ կարող են մնալ օրգանիզմում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը