Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System
Politics

Մենք կանցնենք, կգնանք, և ինչպես ասում են` կնետվենք պատմության աղբամանը. իմքայլական․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ «Երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց` ասելով, որ սպասում է առաջնագծի զինվորներին Երեւանում, որպեսզի վերջնականորեն լուծի պատերի տակ վնգստացողների հարցերը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ հանդես եկան հայտարարությամբ եւ դուրս եկան խմբակցությունից կամ մանդատը վայր դրեցին: Այդ շարքում էր նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԼՈւՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ, որը զգուշացրեց, թե եթե «Իմ քայլը» հենց այդ պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնում իր մանդատը: Եվ թեպետ որեւէ քայլ այդպես էլ չձեռնարկվեց, բայց Լ. Բադալյանը մինչեւ օրս մանդատը վայր չի դրել: Ավելին` նրա մայրը եռման ջուր էլ լցրել իրենց տան բակում իր մանդատը վայր դնել պահանջող ակցիայի մասնակիցների վրա: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հենց իշխանական պատգամավորի հետ:

– Հոգեբանական խնդիրներ ասելով` նկատի ունեք, որ ճնշո՞ւմ է եղել Ձեզ վրա, որպեսզի մանդատը վայր չդնեք:

– Ո՛չ, սա ճնշում չէ, այլ իմ ներքին, անձնական ճնշումն է իմ նկատմամբ: Հավանաբար, ընտրություններ կլինեն, այս ամենը կանցնի, կգնա, մենք կանցնենք, կգնանք, եւ ինչպես ասում են` կնետվենք պատմության աղբամանը եւ այլն, բայց եթե ես շարունակում եմ ապրել, ինձ հետ պետք է հաշտ ապրեմ: Իսկ սա նշանակում է, որ ինչքան էլ մեծ անհաջողություն լինի, դու ինչ-որ մեկին եթե լքում ես, ուրեմն` միշտ էլ կկարողանաս շատերին լքել բոլոր հարցերում:

– Հիմա հա՞շտ եք ինքներդ Ձեզ հետ, երբ անգամ երկու կաթողիկոսներն են պահանջում վարչապետի հրաժարականը, իսկ Դուք` ոչ:

– Իրավիճակի հետ բացարձակապես հաշտ չեմ: Անկեղծ ասեմ` հասկանում եմ, որ հայտնվել ենք ծայրահեղ ծանր վիճակում, բայց փորձում եմ չկենտրոնանալ այն ամենի վրա, ինչ-որ կատարվում է: Եթե որոշել եմ մնալ եւ ունեմ թեկուզ մեկ ամիս ժամանակ, ապա պետք է այդ մեկ ամսվա ընթացքում ինչ-որ լավ բան անեմ, որ էլի իմ խղճի հետ կարողանամ հաշտ ապրել: Սա կարող  է մարդիկ չհասկանան, չնկատեն, պետք էլ չէ, որ որեւիցե մեկը նկատի: Եթե պետք է գնամ ու նստեմ տանը, ոչինչ չանեմ` միայն նրա համար, որ ինձ չքարկոծեն, կամ մեկ-երկու հոգի ծափահարի, դրանից առանձնապես մեծ օգուտ չկա: Բայց եթե կա այս ժամանակահատվածը, որտեղ դու կարող ես աշխատել, օգուտ տալ մի ընտանիքի, մի փոքրիկ խնդիր լուծել, կարծում եմ` այստեղ առավելությունը, իհարկե, մնալն է:

– Երբ ինքներդ գիտեք, որ ամեն ինչ, մեղմ ասած, հարթ չէ, բայց որոշել եք գնալ այդ թիմի հետ մինչեւ վերջ, չե՞ք կարծում, որ սա քաղաքական ինքնասպանություն է:

– Այո, ամեն ինչ հարթ չէ, գուցեեւ սա քաղաքական ինքնասպանություն է, բայց այդ ինքնասպանության ճանապարհին` մինչեւ ինքնասպան լինելը, եթե կարելի է ինչ-որ բան շտկել, ապա պետք է այդ հնարավորությունից օգտվել ու թեւաթափ չլինել: Իմ գործընկերը, եթե ինչ-որ հարցում սխալվում է, այստեղ եղած ժամանակ կարծում եմ` կհամոզեմ, որ նա սխալ է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։