«Քչերը մեզ լսեցին». Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել կապված կուսակցության հիմնադրամ հետ:
Հայտարարությունում ասվում է. «Ուղիղ 5 տարի առաջ այ այսպես մեկնարկեց Լուսավոր Հայաստան Կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ ես իմ ելույթում հայտարարեցի, որ Հայաստանի բոլոր խնդիրների մեղավորը հիվանդ քաղաքական համակարգն է, եւ մենք գալիս ենք այդ հիվանդ քաղաքական համակարգը առողջացնելու՝ նոր քաղաքական մշակույթ, ներքաղաքական հանդուրժողականություն եւ պետականամետություն տարածելու միջոցով։
Դեռեւս 5 տարի առաջ իմ ելույթում խոսեցի այն մասին, որ քաղաքական համակարգում գույները բազմազան են, եւ սեւ ու սպիտակի բաժանելը ուղղակի այնպիսի մի երեւույթ է, որ ամեն բան տանում է դեպի ձախողման:
Քչերը մեզ լսեցին, եւ նաեւ այդ պատճառով է, որ այսօր կանգնած խորը ճգնաժամի առջեւ՝ փորձում ենք լուծումներ ու ելքեր գտնենք այս վիճակից երկիրը դուրս բերելու համար:
Այսպիսով. շնորհավորում եմ կուսակից ընկերներիս, մեր համախոհներին, մեր աջակիցներին Լուսավոր Հայաստանի հիմնադրման 5-րդ տարեդարձի առիթով:
Վստահեցնում եմ, որ մենք ամեն բան անելու ենք, որ այս վիճակից դուրս գանք՝ բոլորով ավելի միասնական դարձած եւ ավելի հզորացած:
Հ.Գ. Բնականաբար այսօր բոլորս ենք սգի մեջ, եւ այս տարի որեւէ միջոցառմամբ չենք նշի կուսակցության տարեդարձը»: