Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
Region

Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացրել են «ճանապարհային քարտեզ»՝ մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին. Ստեփանակերտ

Բաքվում կայացած շքերթի ժամանակ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացրել են իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների «ճանապարհային քարտեզ»-ը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Յուրաքանչյուր հայրենասերի համար շքերթի ժամանակ տեղի ունեցածը տեսնելը ծանր փորձություն էր: Սակայն մենք պարտավոր ենք ուշադիր հետեւել Ադրբեջանում եւ Թուրքիայում բոլոր իրադարձություններին: Շքերթը փաստացի դարձել էր որոշակի աշխարհաքաղաքական ծրագրի անոնս, աշխարհին այդ ծրագրի պաշտոնական ներկայացում: Շքերթն ինքնին առաջին պանթուրքական միջոցառումն էր 1918 թվականից ի վեր: Ի դեպ, Նուր փաշայի եւ Թալեաթի մասին Էրդողանն իր ելույթի ժամանակ նշել է: Այդկերպ նա ընդգծել է հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունը եւ իր աշխարհաքաղաքական նպատակներն ապագայում՝ պանթուրքական պետության հիմնում: Պատահական չէ, որ շքերթը թուրք-ադրբեջանական էր, դրան մասնակցել է մեծաթիվ թուրքական զորք, որը մասնակցել է Ղարաբաղի դեմ պատերազմում: Թուրքիան հերթական անգամ ցուցադրել է իր մասնակցությունը պատերազում: Միջոցառումն ու, մասնավորապես, Էրդողանի հայտարարությունները կոշտ արձագանք են ստացել Իրանում: Այն, ինչ ասել է Էրդողանը, մեսիջ էր՝ ուղղված բնավ ոչ միայն հայ ժողովրդին: Դա մարտահրավեր էր Իրանին, Ռուսաստանին, Չինաստանին եւ շատ այլ պետություններին: Մեծ հաշվով, պանթուրքական խալիֆաթի ստեղծումը կլինի շատ ուժեղ հարված ինչպես Եվրոպային, այնպես էլ Իսրայելին»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Մի շարք հարցեր են առաջանում՝ շարունակեց նա: «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Եթե չեմ սխալվում, շքերթին մասնակցում էր ավելի քան երկու հազար թուրք զինվորական՝ ՆԱՏՕ-ի զինվորականներ: Կարծում եմ, հայկական դիվանագիտությունը պետք է արտասահմանցի գործընկերների հետ պարզի, թե արդյոք դա համաձայնեցվել էր ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ, եւ արդյոք «դոբրո» էր տրվել: Արդյո՞ք դա Թուրքիայի նախաձեռնությունն էր, թե՞ դրանք համաձայնեցված գործողություններ էին: Առաջին հերթին, մեզ պետք են այդ հարցերի պատասխանները: Ղարաբաղում միանշանակ հասկանում են, որ թե որն է խնդիրը, թե դրանք ինչ մարտահրավերներ են: Եվ մեր արձագանքը պետք է շատ լուրջ լինի: Էրդողանը հայտարարում է՝ «Հայաստանը պետք է դասեր քաղի եւ համապատասխան քայլեր ձեռնարկի»: Ի՞նչ քայլեր: Մենք տեսնում ենք, որ որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ պետք է «կարգավորել հարաբերությունները» հաղթած կողմի հետ՝ այդպիսով ճանաչելով սեփական պարտությունը: Իսկ ի՞նչ է ցանկանում հաղթած կողմը: Ի՞նչ պայմաններով է նա համաձայն կարգավորել հարաբերությունները: Ես կարող եմ պատկերացնել: Համար մեկ պայմանը Ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելն է: Համար երկրորդ պայմանը՝ Ղարաբաղից հրաժարում: Հասկանալի է, որ առաջին պայմանի տակ ենթադրվում է հրաժարում Արեւմտյան Հայաստան հասկացությունից: Մենք պատրա՞ստ ենք դրան: Մեր ցանկացած քայլ կամ կամրապնդի մեր պետականությունը կամ վերջնականապես կտանի դեպի անդունդի եզր: Կարելի՞ է պատրաստ լինել այդ մարտահրավերներին: Միանշանակ՝ այո: Դրա համար համապատասխան հիմքեր կան: Առաջին հերթին, պետք է բարելավել հարաբերությունները մեր եղբայրական երկրների, օրինակ՝ Ռուսաստանի հետ: Սակայն եթե կրկին լսենք դեմագոգներին, ապա կարող ենք վերջնականապես կորցնել մեր պետականությունը, եւ դա կլինի հայ ժողովրդի վերջը սեփական տարածքներում: Այդ պատճառով շքերթն ու մեսիջը շատ կարեւոր են, դա ինքնին այն աշխարհաքաղաքական ծրագրերի «ճանապարհային քարտեզն» է, որը հասունացնում են Թուրքիան եւ Ադրբեջանը: Եվ այդ ծրագրերը, առավել քան վստահ եմ, արդեն վաղուց եւ մանրակրկիտ մշակվում են»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը: