Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին կչեղարկի ռազմական դրությունը
Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 12-ից բանաձեւ է ընդունել երկրում ռազմական դրության չեղարկման մասին, որը ներդրվել էր Ղարաբաղում ռազմական գործողությունների կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը
«Հաստատել «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագիրը»,- նշված է օրենսդիր մարմնի բանաձեւում: Փաստաթղթի համաձայն` ռազմական դրությունը չեղյալ կհայտարարվի դեկտեմբերի 12-ի ժամը 12:00-ից:
Արցախի դեմ ագրեսիայի կապակցությամբ սեպտեմբերի 28-ից ռազմական դրություն էր հայտարարվել Ադրբեջանի ամբողջ տարածքում: