Նիկոլ Փաշինյանը բացահայտեց կոդերը
168.am-ը գրում է․
Բա էդ իշխանության տիրոջը մենք ի՞նչ պատասխան ենք տալու»,- չորեքշաբթի օրն Ազգային ժողովում ասում է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան իր հրաժարականի պահանջի մասին հարցերին։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է համարել, որ իշխանության տերը ժողովուրդն է, ինքն էլ, ըստ ամենայնի, ծառան։
Շատ սյուրռեալիստական պատկեր է։ Ծառան, իշխանության տիրոջից՝ ժողովրդից, պաշտպանվում է հարյուրավոր թիկնապահներով, դիպուկահարներով, այդ թվում՝ դիմակավորված, հազարավոր ոստիկանների պատերի հետևում, ոչ միայն ուղղակի պաշտպանվում է, այլ նաև զենք է ուղղում իշխանության տիրոջ՝ ժողովրդի ուղղությամբ։ Տիրոջ և ծառայի նման հարաբերություններ կարելի է պատկերացնել միայն Նիկոլ Փաշինյանի սիրած «Կարգին հաղորդումներում» ու ադրբեջանական համանման տափակաբանություններում, որտեղ արդեն մեկ ամիս շարունակ Հայաստանի իշխանության տիրոջ ծառան՝ Նիկոլ Փաշինյանը, դարձել է համընդհանուր ծաղրի առարկա։ Բայց Նիկոլ Փաշինյանը լայնախոհ է ու ներողամիտ և շարունակում է կրկնել, որ ղարաբաղյան հարցի ցանկացած լուծումը պետք է բավարարի նաև իրեն՝ Հայաստանի իշխանության տիրոջ ծառային ծաղրող ու հայ գերիներ գլխատող Ադրբեջանի ժողովրդին։
Այդուհանդերձ կարևոր է հարցը, որը հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ «Բա էդ իշխանության տիրոջը մենք ի՞նչ պատասխան ենք տալու»։ Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ պատասխան է տվել Նիկոլ Փաշինյանն Արցախի 80 տոկոսն Ադրբեջանին հանձնելու, շուրջ 5000 զոհերի, հազարավոր վիրավորների ու տասնյակ-հազարավոր փախստականների համար այդ նույն իշխանության տիրոջը՝ ժողովրդին։ Չի տվել, որովհետև Նիկոլ Փաշինյանին թվում է, որ ժողովրդին հուզում է միայն այն հարցը, որ իրեն պատկանող իշխանության ղեկին գտնվի ադրբեջանական հումորիստների սիրելի հերոսը։ Այդ հարցը շատ է մտահոգում Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերաբերում է անձամբ իրեն ու իր իշխանությանը։ Նա շարունակում է ստորացնել իշխանության տիրոջը՝ ժողովրդին՝ նրան պարտադրելով, որ իրեն ծառայի Ադրբեջանի համար պատմական առաքելություն իրականացրած՝ ազգությամբ հայը։
Բայց ժողովուրդը կարծես հաշտ է դրա հետ, քանի որ չի գիտակցել ու չի հասկացել, որ իրեն հրամցված կարգախոսներն իրականում թաքնված կոդեր են եղել, և Նիկոլ Փաշինյանն իրականացրել է իր խոստացածի ճիշտ հակառակը։ Նա հայտարարել է՝ «սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն», ստեղծել է ատելության ու թշնամանքի իրականություն, ասել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց Արցախի 80 տոկոսը դարձել է «Ադրբեջան և վերջ», գոչել է՝ «մենք ենք տերը մեր երկրի», բայց պարզվել է, որ ավելի շատ «Ադրբեջանն է տերը մեր երկրի», հպարտացել է՝ «Ոստիկանը մերն է», բայց այսօր առաջնորդվում է «Ոստիկանը իմն է» կարգախոսով։ Ժողովուրդը հաշտ է այս կեղծիքի ու խաբեության հետ այնպես, ինչպես որ հաշտ են Նիկոլ Փաշինյանի պահնորդը դարձած ոստիկաններն այն իրողության հետ, որ իրենք այլևս ժողովրդինը չեն
Շարունակությունը այստեղ