Ռուսաստանն արգելելու է ՀՀ Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներմուծումը
Moscow24.site-ը գրում է.
Ռուսաստանի Անասնաբուժության և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը, դեկտեմբերի 14-ից սկսած, ժամանակավոր արգելելու է ՀՀ Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներմուծումը: Այս մասին հաղորդել է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«ՀՀ Բույսերի կարանտինի և պաշտպանության ազգային կազմակերպության կողմից տրված բուսասանիտարական վկայականի ուղեկցությամբ ՌԴ տարածք ներմուծվող թարմ լոլիկների կարանտինային բուսասանիտարական վերահսկողություն կատարելիս Ռուսաստանի Անասնաբուժության և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը պեպինո խճանկարային վիրուս է հայտնաբերել՝ օբյեկտ, որի առնչությամբ ծառայությունը ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոց է սահմանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը