Հարձակումից հետո առաջին անգամ Արարատ Միրզոյանը վարում է Հայաստանի խորհրդարանի նիստը
Այսօր ՀՀ խորհրդարանի հերթական նիստը վարում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նյութը վերցրել ենք SputnikArmenia-ից:
Ազգային ժողովի նիստը սկսվել է դեկտեմբերի 8-ին քննարկված օրինագծերի քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը՝ հայկական կողմի՝ Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրման մասին հայտարարությունից հետո, մի խումբ մարդիկ ներխուժել են խորհրդարանի և կառավարության շենքեր՝ ավերելով ու ջարդելով գույքը: Դրանից հետո ամբոխը հարձակվել է Միրզոյանի ծառայողական մեքենայի վրա: Արարատ Միրզոյանին հանել են մեքենայից և դաժանորեն ծեծել: Մոտ 20 օր Ազգային ժողովի նախագահը գտնվել է հիվանդանոցում:
Վերջին օրերին նա մի քանի պաշտոնական հանդիպումներ է ունեցել, իսկ այսօր եկել է նախագահելու ժողովը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը