Պղնձի գինը թանկանում է համաշխարհային տնտեսության համար մտավախությունների նվազման ֆոնին
Պնղձի գինը չորեքշաբթի թանկանում է համաշխարհային տնտեսության համար մտավախությունների նվազման ֆոնին, ինչը խոստանում է արդյունաբերական մետաղների պահանջարկի աճ՝ վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսները թանկացել են 0,7%-ով՝ մինչեւ մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց 3,5257 դոլար:
Լոնդոնի մետաղների բորսայում երեքշաբթի սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը նվազել է 0,14%-ով՝ մինչեւ 7699 դոլար, ալյումինի արժեքը՝ 1,34%-ով՝ մինչեւ 1990 դոլար, ցինկի արժեքը՝ 0,47%-ով՝ մինչեւ մեկ տոննայի դիմաց 2799,5 դոլար:
Ներդրողները դրական են գնահատում պանդեմիայի ճգնաժամից դուրս գալու եւ համաշխարհային տնտեսության վերականգնման հեռանկարները:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումների եւ փորձարկումների շուրջ նորությունները որոշակի հույս են տալիս, որ պանդեմիան կավարտվի հաջորդ տարի, եւ աշխարհի երկրների տնտեսական վիճակն աստիճանաբար կվերադառնա նախկին մակարդակին: Նախօրեին Մեծ Բրիտանիայում բնակչության զանգվածային պատվաստում է սկսվել: Միեւնույն ժամանակ, ամերիկյան կարգավորիչը հաստատել է պատվաստանյութի արդյունավետությունը, որը մշակել են Pfizer-ը եւ BioNTech-ը: