Զորահավաքային զորակոչով զորակոչված քաղաքացիների նոյեմբերի վճարումները կսկսեն կատարվել դեկտեմբերի 17-ից. ՊՆ
Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար զորահավաքային զորակոչով զորակոչված քաղաքացիների նոյեմբեր ամսվա համար վճարումները կսկսեն կատարվել սույն թվականի դեկտեմբերի 17-ից՝ այս պահին ընթացող ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքների ավարտից հետո։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:
Առավել՝ այստեղ