Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System
Politics

Զինվորների կյանքը փրկել է ոչ թե դավադիր վարչապետը, այլ ՌԴ նախագահը․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը գրում է․

«Հերթական կեղծիքը Դավադիր ամուսիններին և նրանց հանցակիցներին արդարացնելու նպատակով տարածված միակ փաստարկը կեղծիք է և սուտ: Այն հետևյալն է` «...եթե հայտարարությունը հայկական կողմը չստորագրեր, և պատերազմը չդադարեր, ապա մեր զինվորները կշարունակեին զոհվել, և հետևաբար` ապրի վարչապետը...»: Արցախում ողջ մնացած բոլոր զինվորականների հարգարժան հարազատներին ու ծնողներին պետք է անհապաղ տեղեկացնել, որ իրենք հերթական անգամ խաբված են, և հավատացել են դավադիրների հորինած հերթական ստին ու կեղծիքին: Իրողությունը լրիվ այլ է: Փաստերը հակառակն են ապացուցում: Իսկ փաստերը հետևյալն են: Դավադիր ամուսինները և իրենց հանցակիցները երբեք չեն ցանկացել կանգնեցնել պատերազմը` երբեք, և ոչ մի դեպքում: Պատերազմի երկրորդ օրվանից սկսած պարզ դարձավ, որ Արցախի պաշտպանության հիմնական համակարգերը շարքից դուրս են եկել (թե ինչու, և ինչպես` առանձին քննության հարց է), և ամեն ինչ արվում է պատերազմը տանուլ տալու համար: Այդ ընթացքում պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի բոլոր ջանքերն ու առաջարկները հայկական կողմից փաստացի մերժվեցին:

Պատճառը պարզ է. Դավադիր ամուսինները և իրենց հանցակիցները ամեն ինչ անում էին, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմը գրավեր Ստեփանակերտը և ամբողջ Արցախը` բնականաբար այդ ընթացքում տալով տասնյակ հազարավոր նոր զոհեր: Ռուսաստանի նախագահը, տեսնելով և համոզվելով, որ այդպիսի հրեշավոր պլան է իրագործվում, մանավանդ Շուշին դավադրաբար հանձնելուց հետո, օգտագործելով իր ազդեցությունը` անմիջապես կանգնեցրել է պատերազմը, և ստիպել է, որպեսզի կողմերը ստորագրեն հայտարարություն: Պարզագույն ու պարզունակ տրամաբանությունը հաստատում է, որ մեր զինվորականների կյանքը փրկել է այն, որ Ռուսաստանի համար անընդունելի էր Արցախի ամբողջական գրավումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից:

Հետևաբար` Ռուսաստանը գործադրելով իր ազդեցությունը` կանգնեցրեց պատերազմը: Այնպես որ, մեր հարգելի հայրենակիցներին պետք է տեղեկացնել, որ իրենց որդիների, եղբայրների և ամուսինների կյանքը փրկել է ոչ թե դավադիր վարչապետը, այլ Ռուսաստանի Դաշնության նախագահը` ելնելով նաև Ռուսաստանի շահերից: Իսկ դավադիր ամուսինները լրիվ այլ նպատակ են ունեցել` հանձնել Արցախն ամբողջությամբ և զոհաբերել այնտեղ ծառայող բացառապես բոլոր զինվորականներին: Դրանից անմիջապես հետո իրենք հրահրելու էին հակառուսական ցույցեր և ստիպելու էին ռուսական կողմին դուրս հանել ռազմաբազան։ Հակառակ դեպքում` պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի կողմից մինչ այդ արված բազմաթիվ առաջարկները կընդունվեին, պատերազմը կավարտվեր շատ ավելի շուտ և այդքան զոհեր ու վիրավորներ չէինք ունենա: Եվ սա` այլևս փաստ է... Հ.Գ. Կասկած չունեմ, որ շատ շուտով վերը նշվածը կապացուցվի նաև քննությամբ և ի հայտ եկող տարբեր փաստերով...»։