Փաշինյանի բնակության. վայրի` կառավարական առանձնատան մոտ հսկող ոստիկանները խարույկ են վառել. Տեսանյութ
Ոստիկանները գիշերվա ժամերին շարունակել են ուժեղացված ծառայություն իրականացնել` կառավարական առանձնատան մոտ, որտեղ դեռ բնակվում է Նիկոլ Փաշինյանը:
Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես են հերթապահություն իրականացնող ոստիկաններից մի քանիսը խարույկ վառել` տաքանալու համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին համապետական մեծ հանրահավաք է տեղի ունեցել Երեւանում` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, որին տարբեր հաշվարկներով մասնակցել է մոտ 45 հազար մարդ: Հանրահավաքին մասնակցել է երթ` դեպի կառավարական առանձնատուն, որտեղ էլ հայտարարվել է, որ հրաժարական տալու համար նրան ժամանակ են տալիս մինչեւ երեքշաբթի` ժամը 12-ը:
Առավել՝ այստեղ