«Առավոտվանից Երևանից դուրս եմ, ոչ մի կապ ունենալ չեմ կարող». Արծրուն Հովհաննիսյանը՝ «Mediaport»-ի տեղեկության մասին
168.am-ը գրում է.
«Mediaport» տելեգրամյան ալիքը գրել էր, թե լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին ոստիկանական համազգեստներ են բաժանում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար, և որ գործընթացը համակարգում է Արծրուն Հովհաննիսյանը։
Mediaport-ը հավելել էր, որ լրացուցիչ մանրամասներ կհայտնի՝ ճշտելով լուրերը։ Մինչ այժմ նոր մանրամասներ չեն հաղորդվել:
168.am-ը փորձեց Արծրուն Հովհաննիսյանից պարզաբանում ստանալ նշված տեղեկության առնչությամբ:
Նա մեզ հայտնեց, որ գտնվում է քաղաքից դուրս:
«Առավոտվանից ես Երևանում չեմ գտնվում և այս պահին էլ քաղաքից դուրս եմ: Ես ոչ մի կապ չեմ կարող ունենալ և չունեմ նման երևույթների հետ»,- նշեց Հովհաննիսյանը: