Ղարաբաղում «գլխավոր» չկա․ Պեսկով
Ղարաբաղում «գլխավոր» չկա։ Կա երկու հակամարտող կողմ և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված համաձայնագիր, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այնտեղ «գլխավոր» չկա: Կա երկու հակամարտող կողմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Կա նրանց և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիր, և Ռուսաստանը իր բոլոր՝ այդ թվում նաև խաղաղապահ առաքելության և մարդասիրական գործողությունները, համաձայնեցնում է երկու կողմերի հետ», - ասել է Պեսկովը։