Արմեն Բաբայանը 110 հազար դոլարով բնակարան է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պատգամավոր Արմեն Բաբայանը նախորդ տարի 110 հազար ԱՄՆ դոլարով բնակարան է ձեռք բերել: Այս մասին նա տեղեկացրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրում:
Բաբայանն իր հայտարարագրում գրել է, որ նախորդ տարի 53 միլիոն 467 հազար դրամով բնակարան է գնել: Դիտելով պատգամավորի դրամական միջոցները՝ տեսնում ենք, որ դրանք նվազել են, հավանաբար կապված նոր բնակարանի գնման ծախսերի հետ:
Տարեսկզբին Բաբայանը հայտարարագրել էր 34 միլիոն 300 հազար դրամ և 260 հազար ամերիկյան դոլար, իսկ տարեվերջին՝ 5 միլիոն դրամ և 215 հազար ամերիկյան դոլար:
Դե իսկ պատգամավորի տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից և ստացված փոխառություններից՝ վարկերից, համապատասխանաբար՝ 5 միլիոն 964 հազար դրամ և 60 հազար ԱՄՆ դոլար:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: