Այս նախագծով սրանք ուզում են ռեկտորներին և գիտհաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարով. Աշոտյան
Այս դավադիր վիժվածքների ոհմակը վաղը կառավարության նիստով ներկայացրել է մի խայտառակ օրենքի նախագիծ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում է ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։
Այս նախագծով սրանք ուզում են ռեկտորներին եւ գիտական հաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարի ժամկետով անմիջապես նախարարության կողմից։
Նախագիծը ոչ միայն անբարոյական է, հակաբուհական, հակագիտական, այլեւ հակասահմանադրական։
Այն հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:
Օրենքի հակասահմանադրական դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։
Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը։ Հորդորում եմ երկրի բուհական, ուսանողական, դասախոսական եւ գիտական շրջանակներին բոլոր հնարավոր միջոցներով անհապաղ պայքարել երկիրը քանդող այս հերթական խայտառակության դեմ։
Մեկնաբանությունում՝ կառավարության նիստի օրակարգը, հարց 61։