Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է
Սոցիալական կայքերում տարածվել է տեղեկատվություն, որտեղ խոսվում է «Արմենթել» ընկերության վաճառքի մասին:
Հայտնում ենք, որ ԹԻՄ ՍՊ ընկերությունը հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել Վեոն Արմենիա ՓԲԸ-ն (նախկին «Արմենթել» ընկերությունը, Beeline բրենդ) ՎԵՈՆ խմբի մեջ մտնող՝ ՌԴ «Վիմպել Կոմմունիկացիի» ՀԲԸ-ից, այն վերանվանել Տելեկոմ Արմենիա ՓԲԸ, իսկ ԹԻՄ ՍՊ ընկերության սեփականատերերն են ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները:
Ընկերությունը որևէ բաժնեմասով կամ գրավի իրավունքով կապված չէ արտասահմանյան իրավաբանական անձի կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ֆիզ անձի հետ, Տելեկոմ Արմենիան իր բաժնետերերով և ղեկավար կազմով ամբողջապես հայկական ընկերություն է: