Անհետ կորած զինծառայողների հարազատները դրական տրամադրվածությամբ դուրս եկան ՊՆ ներկայացուցչի հետ հանդիպումից
Անհետ կորած զինծառայողների հարազատները քիչ առաջ դուրս եկան Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ հանդիպումից, որում վստահեցրել են, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել, որպեսզի անհետ կորածներին հայտնաբերեն։ Թե ում հետ են հանդիպել, անհետ կորած զինծառայողների հարազատները չգիտեին, միայն նշեցին, որ ՊՆ ներկայացուցիչը գեներալ է եղել։
«Մենք սպասելու ենք իրենց պատասխանին։ Մեզ ասացին՝ որ դուք թողնեք մենք աշխատենք, ավելի շուտ կհասնենք նպատակին»,- ասաց հանդիպումից դուրս եկած կինը։ Դիտարկմանը, թե ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, որ իրենց անհանգստացնում եք, անհետ կորած զինվորի հարազատն ասաց, թե խոսքը ակցիաներ անելու մասին է։
Անհետ կորած զինծառայողների հարազատներին հստակ օր չի ասվել, թե երբ աշխատանքները ավարտին կմոտենան։ Միայն նշել են, որ առաջիկա օրերին կփորձեն հարցերին պատասխան տալ։ Հարազատները հանդիպումից դրական տրամադրվածությամբ էին դուրս եկել, սպասում են նորությունների՝ դադարեցնելով բողոքի ակցիաները։
Առավե՝ այստեղ