Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
Politics

«Ո՞վ է բերել Թուրքիային Արցախ»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ո՞վ է բերել Թուրքիային Արցախ․․․

2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը։

Անհայրենիք հրոսակախումբը դիվանագիտական խողովակները սկսեց լցնել սեփական «թավշյա» գարշահոտ աղբով, միտումնավոր զրոյացնելով ազգային օրակարգը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի միջոցով Թուրքիայի վրա շարունական ճնշումների գործադրումը։

Ահա ընդամենը մի քանի փաստ.

❗️Արցախյան երկրորդ պատերազմից, որում թուրքական ուղղակի եւ անուղղակի ներգրավման փաստերը այլեւս միջազգային հանրության սեփականությունն են, ընդամենը մեկ տարի առաջ, 2019 թվականի սեպտեմբերին 25-ին, Հայաստանի կառավարության ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում միտումնավոր չի անդրադարձել Հայոց ցեղասպանության խնդրին։

❗️2019 թվականի ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստին՝ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն էր, որ ԵԽԽՎ բարձր ամբիոնից չխոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման մասին։ Փաշինյանը ոչ հիմնական ելույթում, ոչ հարևանների մասին հարցին պատասխանելիս ընդհանրապես չխոսեց ցեղասպանության մասին։

❗️Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի թեման հիմնականում բացակայում էր նաեւ ԱԺ նախագահի, ԱԽ քարտուղարի միջազգային այցերի օրակարգից։

❗️ԱԳ արդեն նախկին նախարարի ներքին հանձնարարականով մեր դեսպանատներին տրված առաջնահերթություններում առաջին տեղում եղել է «թավշյայի» գովազդը, երկրորդ տեղում՝ ներքաղաքական զարցագումները(ՍԴ, ՀՀԿ, Քոչարյան, Սահմանադրություն եւ այլն), նոր հետո՝ Արցախը, իսկ վերջին տեղում՝ ցեղասպանությունը, անգամ օտարերկրյա ներդրումների եւ բիզնես հարցերից հետո!

❗️Սրանց օրոք անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների եւ միջազգային կառույցների հայաստանյան դեսպանները սկսել էին չօգտագործել այդ եզրույթը, առանց մեր ԱԳՆ-ի կողմից որեւէ լուրջ նախազգուշացման կամ հետեւանքի (հիշեք ԵՄ դեսպանի, ում 2020 թվականին հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքում այդ իրադարձությունները կոչվում էին ոչ թե «Հայոց ցեղասպանություն», այլ՝ «Մեծ եղեռն»):

❗️Հայաստանի վարչապետի 2019 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում չէր հիշատակվել նաեւ ցեղասպանության կազմակերպիչը՝ Օսմանյան կայսրությունը։ Թեպետ ճիշտ կլիներ նաեւ դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը եւ այդ կերպ՝ մեղսակից լինելու հանգամանքը։

❗️Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ՀՀ ԱԺ-ն այդպես էլ որեւէ լուրջ աշխատանք արտերկրում չտարավ։ ԱԺ խմբակցություններով անգամ մի հատ հայտարարություն չընդունեցին, չթարգմանեցին և չուղարկեցին դուրս:

❗️Արդեն այս տարի ամռանը ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր։ Այն չէր պարունակում Հայոց ցեղասպանության եւ հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականության մասին որեւէ հիշատակում։

Սրանք ընդամենը մի շարք տեսանելի եւ հանրային սեփականություն դարձած փաստեր են։ Իսկ ի՞նչ է կատարվել կուլուարներում, դեռ կպարզվի։

Սակայն այսքանից էլ ակնհայտ է, որ Թուրքիան Արցախ բերելուն նպաստել էր ոչ միայն Ալիեւը…
#հողատու»