Քաղաքացին ձվով հարվածել է Նիկոլ Փաշինյանի մեքենային, նրան տարել են ոստիկանություն, այնուհետ ազատ արձակել
Քաղաքացին ձվով հարվածել է Նիկոլ Փաշինյանի մեքենային: Նրան տարել են ոստիկանություն: Այս մասին հայտնում է թելեգրամյան «Մեդիապորտ» ալիքը:
Նիկոլ Փաշինյանի մեքենային ձվով հարված քաղաքացին ազատ է արձակվել: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այդ կերպ իր անհամաձայնությունն է հայտնել «հող հանձնած դավաճան» Նիկոլ Փաշինյանին և պահանջում է, որ նա օր առաջ հեռանա:
Ոստիկանությունն էլ այս կապակցությամբ պարզաբանում է տարածել. «ԶԼՄ-ներում և սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե, իբր ՀՀ վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն:
Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը»: