Կորոնավիրուսի պատճառով արգելել են ամանորյա երեկույթները
Կիրակի Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են ամանորյա երեկույթների եւ երաժշտական որոշ միջոցառումների արգելք կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:
Ընդունված սահմանափակումների համաձայն՝ փակ կլինեն նաեւ շոգեբաղնիքներն ու որոշ սրճարանները:
Կիրակի երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 450 նոր դեպք:
Ներկայում Հարավային Կորեայում նկատվում է կորոնավիրուսով վարակման ամենասրընթաց աճը վերջին 9 ամիսների ընթացքում, որը երկրի իշխանությունները համարում են COVID-19-ի երրորդ ալիք:
Երեքշաբթի նախատեսվում է ընդունել նոր սահմանափակումներ, որոնք վերաբերում են սոցիալական հեռավորության պահպանմանը:
Առավել՝ այստեղ