Փաշինյանն ավելի շատ պիտի մնա ամառանոցում, օղի թորելու սարքը միացնի, խորոված անի ու մեղավորներ փնտրի. Գեղամ Մանուկյան
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե համաձայներ առանց կռվի յոթ շրջանները հանձնել, իրեն դավաճան կասեին, Գեղամ Մանուկյանն ասաց.« Բա ինչու էր 2018-ին պոռոտախոսություն անում, թե լավագույն տարբերակ էր գտնելու ու դիմելու էր ժողովրդին, թող կատարեր 2018-ի խոստումը, գար հրապարակ ու ասեր որոշումը, ինչու էր պոռոտախոսությամբ զբաղվում ու ասում ՝ ես զրո կետից եմ սկսում բանակցությունները: Գուցե մի օր էլ Աստծուն մեղադրի այս պատերազմը տանուլ տալու մեջ, ինքը չի մեղադրում միայն իրեն ու իր ընտանիքին: Ինքը բոլորին մեղադրում է»:
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ հայտարարությունում Փաշինյանը անգամ մոռացել է գերիների հարցը, պետք է նախ պարզել, թե ինչ իրավիճակում է եղել այդ փաստաթուղթը ստորագրելիս:
«Նիկոլ Փաշինյանը դավաճան է, ինքը դավաճանել է ռազմագերուն, հայոց բանակի զինվորին, նույնիսկ այդ հայտարարությունում չի ամրագրել, որ տեր է լինելու նրանց, այսքանից հետո շարունակում է մեղավոր փնտրել»,-ասաց Գեղամ Մանուկյանը և նշեց, որ մի օր ֆեյսբուքյան Հայաստանից դուրս կգա ու կտեսնի, որ իրական Հայաստանում իրեն ատում են:
Առավել՝ այստեղ