Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Փաշինյանը պետք է հեռանա, հանրության մեծ զանգվածի համար վարչապետ Նիկոլ Փաշինյան գոյություն չունի. Արթուր Վանեցյան

Մենք, իհարկե, հստակ մեխանիզմ, քայլերի հաջորդականություն ունենք, թե ինչպես հասնել վրաչապետի հրաժարականին, բայց եթե Նիկոլ Փաշինյանն ունի գոնե մի փոքր պետական մտածելակերպ և ցանկանում է ինչ-որ կերպ աջակցել պետության հետագա գոյությանը, պետք է մտածի որպես պետական գործիչ, այլ ոչ թե փողոցից եկած ավանտյուրիստ, և ինքնակամ ներկայացնի հրաժարականի դիմումը: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես հույս ունեմ, որ նրա մեջ մնացել է մի փոքր մարդ, որը հասկանում է, որ իր հրաժարականով ոչ թե զրկվելու է իր իշխանությունից, որից ինքը կառչած է, այլ օգնելու է Հայաստանի և Արցախի հետագա կայացմանը, զարգացմանը և ոչ թե երկիրը տանի կործանման»,- ասել է նա:

Հարցին,թե Փաշինյանը չի պատրաստում կարծես հրաժարական տալ, ինչ քայլեր են ձեռնարկելու, Վանեցյանը ասաց, որ բազմաթիվ մեխանիզմներ կան,որոնցից կօգտվեն իրենք. «Նրա հրաժարականին հասնելու համար կան քաղաքական պայքարի բազմաթիվ մեխանիզմներ, մենք օգտվելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներից և գեներացնելու ենք հանրային պահանջ, որն արդեն իսկ կա: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա ժամանակի հարց է: Ինձ համար, հանրության մեծ զանգվածի համար քաղաքական գործիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյան գոյություն չունի»:

Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև օրերս հանրահավաքի ժամանակ արված իր մի բացահայտմանը, որ Նիկոլ Փաշինյանը Իջևանի հավաքները ցրելու համար, ասել է «ցանկանում եմ արյան գետեր տեսնել»:

«Իջևանի հետ կապված դեպքը պետք չէ ընդունել որպես ուղիղ հրահանգ, այս դեպքին պետք է նայել այլ տեսանկյունից: Դա մարդու ընկալումների, ներքին կոմպլեքսների մասին խոսող «հրահանգ է»: Իջևանում դուք տեսաք, որ օրենքով մեզ վերապահված գործառույթները կատարեցինք և, փառք Աստծո, արյան գետեր չհոսեցին»,- ասել է նա:

Վանեցյանը շեշտել է, որ այդ մասին չէր խոսի, ուղղակի պատմել է, որ բացի մարդկանց, հանրության աչքերը, որպեսզի տեսնեն Փաշինյանի ստերը, և չտրվեն նրա մանիպուլյացիաներին, թե սիրում է բոլորին, խոնարհվում է բոլորի առաջ:

Վանեցյանը նաև ընդգծել է, որ ժամանակը ցույց տվեց, որ այն, ինչ գրել էր իր հրաժարականի տեքստում, ցավոք սրտի, ժամ առ ժամ իրականություն է դառնում:

Նա նաև նշել է, թե մարդիկ մոռացել են, որ մինչև պատերազմի սկսվելն էլ ՀՅԴ-ն, «Հայրենիք»–ը և ԲՀԿ-ն պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, և հոկտեմբերի 8-ին նշանակված էր հանրահավաք, որի օրակարգում էր վերջինիս հեռացումը, ժամանակավոր կառավարության ձևավորումը և ապա նոր ընտրությունների անցկացումը:

Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ ոչ միայն ինքն է տեսել Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ սպառնալիք մեր երկրի ընթացքին, այլ դրա մասին խոսել է իրենից հետո հերթական անգամ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնողը՝ Միքայել Համբարձումյանը:

«Նրա հայտարարությունը մեծ արձագանքի չարժանացավ, բայց հստակ տրված էին գնահատականներ և ընթացքը, որ եղավ մեր երկրում, այդ գնահատականի ուղիղ ապացույցն էր, և, ցավոք, ունենք այն, ինչ ունենք: Փաշինյանը, լինելով պրոֆեսիոնալ ստախոս, կարողանում է իր ֆեյսբուքյան թվացյալ Հայաստանում մոլորեցնել հասարակության մի հատվածի, կարծիքը փոխել և մարդկանց կամ երևույթները ներկայացնել իր ուզած տեսանկյունից, ինչի արդյունքում ունենք նման բարդ խնդիր. կորցրել ենք մեր հայրենիքի Արցախյան հատվածի 70 տոկոսը, իսկ մարդկանց մի մասը դեռևս փորձում է ինչ-որ պատճառաբանություններով արդարացնել Փաշինյանին»,- շեշտել է նա:

Հարցին՝ շա՞տ են եղել Փաշինյանի կողմից իրեն տրված ապօրինի հրահանգներ, Վանեցյանն ասել է, որ  ինքը զերծ եմ մնացել Փաշինյանի ապօրինի հրահանգները կատարելուց և զերծ է պահել համակարգը ապօրինի հրամաններ և հրահանգներ կատարելուց: