Ալիևը քրիստոնեական եկեղեցիները անվանել է երկրի պատմական ժառանգություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հորդորել է չմտահոգվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի տարածքում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրով՝ շեշտելով, որ դրանք բոլորը երկրի պատմական ժառանգությունն են: «Այսօր, պատերազմի ավարտից հետո, որոշ արևմտյան առաջնորդներ բարձրաձայնում են այն մասին, թե ինչ է պատահելու քրիստոնեական եկեղեցիներին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հողերում, իրենց մտահոգությունն են հայտնում ինչպես ինձ հետ զրույցի ընթացքում, այնպես էլ պաշտոնական հայտարարություններում: Թող ոչ ոք չանհանգստանա, մանավանդ Արևմտյան աշխարհի առաջնորդները՝ այն պետությունների, որոնք հրահրում են իսլամաֆոբական զգացմունքներ, աչք են փակում իսլամական սրբավայրերի պղծման վրա և նույնիսկ արդարացնում այն կատարողներին: Մեր տարածքներում բոլոր եկեղեցիները մեր պատմական ժառանգությունն են», - ասել է Ալիևը։ Նա շեշտել է, որ երկրում բոլոր պատմական հուշարձանները պաշտպանված են պետության կողմից:
Առավել՝ այստեղ