Շենգավիթի դատարանի դիմացից քիչ առաջ ոստիկանները գաղտնի բերման ենթարկեցին Խաչիկ Գալստյանին. Արսեն Բաբայան
Շենգավիթի դատարանի դիմացից քիչ առաջ ոստիկանները գաղտնի բերման ենթարկեցին նաեւ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Դավաճան Նիկոլի թատրոնը շարունակվում է
Շենգավիթի դատարանի դիմացից քիչ առաջ ոստիկանները գաղտնի բերման ենթարկեցին նաեւ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանին:
Այս ձերբակալություններով դավաճան իշխանությունը փորձում է լռեցնել ազատ խոսքը: Խաչիկ Գալստյանը նույնպես ելույթ էր ունեցել դատարանի բակում:
Ոստիկանությունը գործում է մարդագողի հոգեբանությամբ, թաքնվում է մի ծառի տակ մինչեւ թիրախին մենակ տեսնի եւ բերման է ենթարկում:
Նիկոլ, մարդիկ ծիծաղում են քո ցնցումների վրա»,- գրել է նա։