Հրամանատար Աշոտ Մինասյանը կմնա արգելանքի տակ. դատարանը մերժել է փաստաբանի բողոքը
Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին նոյեմբերի 9-ի ոչինչ չասող, իրավական առումով անհեթեթ խոսակցության հիման վրա, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ին ձերբակալելը` Դատավոր Մարինե Մելքոնյանը ճանաչեց իրավաչափ:
Նիստին Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ևս երեք մասնակից այսիքն 4 ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉ պնդում էին, որ Արցախյան երեք պատերազմի մասնակից, հենց դատախազների, քննիչների թշնամուց ՊԱՇՏՊԱՆԱԾ հրամանատար Մինասյանը պետք է մնա ձերբակալված, իսկ Դատավոր Մարինե Մելքոնյանը միացավ այդ կարծիքին»: