ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի երկու ինքնաթիռ Երեւան է տեղափոխել խաղաղապահներ եւ զրահատեխնիկա
Ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124 «Ռուսլան» երկու ինքնաթիռ Երեւանի օդանավակայան է տեղափոխել խաղաղապահ ստորաբաժանման զրահատեխնիկա ե անձնակազմին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Օդանավերը տեղափոխել են տասը 82Ա հետեւակի մարտական մեքենա, նյութատեխնիկական ապահովման միջոցներ, ինչպես նաեւ խաղաղապահ ստորաբաժանման շուրջ 30 զինծառայող»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ժամանումից, տեխնիկայի զննումից եւ նախապատրաստումից հետո ստորաբաժանումները կանցկացնեն 300-կիլոմետրանոց երթ մինչեւ կենտրոնցման քաղաք՝ Գորիս: