Նիկոլ Փաշինյա՛ն, դու պատմության մեջ կմնաս որպես Արցախը հանձնած ստահակ. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
Փաշինյան Նիկոլ, Ստեփանակերտի մեջտեղը կանգնած ղժացիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, ո՞ւր է սուտասան: Փաշինյան Նիկոլ, երբ քո կառավարման 100 օրը լրացավ, դու հարյուր հազարանոց ցույցին ասացիր՝ ժողովուրդ, եթե ես զգամ, որ Արցախի բանակցային հարցում կա այնպիսի մի լուծում, որը բավարարելու է Հայաստանի Հանրապետությանը, ես բոլորիդ կասեմ, եկել ասե՞լ է ձեզ ժողովուրդ իր որոշումը. Կապիտուլյացիոն համաձայնագրի դեմ հանրահավաքի ժամանակ «Ազատության» հրապարակում, դիմելով հավաքված քաղաքացիներին, նշեց ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Սերժ Սարգսյանը, երբ ԵԱՏՄ մտնելու թուղթը ստորագրեց, մուտիլովշիկ Նիկոլը մատի փաթաթա սարքեց, որ մեկ գիշերվա մեջ թուղթ ստորագրեց, իսկ դու հանձնել ես Արցախը մեկ գիշերում, դավաճան: Այստեղ չկա հին ու նոր, այստեղ Արցախի հարցն է: Եզակի հնարավորւթյուն ունենք նոր բանակցող ունենալու, որովհետև այս մարդուն ոչ մեկ լուրջ չի ընդունում»:
Մխիթարյանը նշեց, որ 44 օր ժողովրդին ասել են, որ հաղթելու են, բայց ստորագրել է կապիտուլյացիոն համաձայնագիր.
«Եթե մտածում էիր մեր զինվորների մասին, հինգերորդ օրը դադարեցնեիր: Դուխ ունենայիր ասեիր ժողովրդին, որ մենք 4 տարբեր երկրների հետ կկռվենք, եկեք այս մասը զիջենք, բայց մեր երեխեքին պահենք, որովհետև խոստացել եմ 2050 թվին պիտի դառնանք 5 միլիոն: Ի՞նչ ես արել Արցախի համար, ուզում ես սաղ Հայաստանը ասֆալտի, դու պատմության մեջ դու կմնաս Արցախը հանձնած ստահակ»: