«Նիկոլի և նրա դավաճանական խմբակի հեռացումն այսօրվա հրամայականն է». Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը կուսակցիների հետ նույնպես մասնակցում է «Համախմբում հանուն փրկության» հանրահավաքին։ Նրա կողքին է նաև որդին։
Ազատության հրապարակում դիմելով ժողովրդին ու հանրահավաքի մասնակցիներին Արթուր Վանեցյանն ասաց, որ «դավաճանների ոհմակը ծախում է հայրենիքը»։
«Օրեր առաջ մենք ականատես եղանք այն դավաճանական փաստաթղթին, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը, մարդ որի անունը հայոց պատմության մեջ դաջվեց, որպես դավաճա։ Այսօր մեզանից յուրաքանչյուրից կախված է մեր հայրենիքի, երկրի ապագան։ Հավատացեք ժողովուրդ, սա միայն Արցախի հարցը չէ, կամաց-կամաց թուրքը գալու է մտնի Երևան, մտնելու է մեր տուն, մենք կորցնելու ենք մեր ազգային նկարագիրը։ Այն ինչ կատարվում է այսօր Հայաստանում, ցավոք, մենք չկարողացանք կանխեց։ Մանիպուլացիաների և կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը խանգարեց մեզ կանխել այն ախետալի զարգացումները, որոնք տեղի ունեցան։ Մենք դեռ ժամանակ ունենք, համախմբվում ենք մեր հայրենիքի փրկության շարժման շուրջ, մենք առաջ ենք գնալու մինչև վերջ, Նիկոլի և նրա դավաճանական խմբակի հեռացումն այսօրվա հրամայականն է, մենք մինչև վերջ գնալու ենք»,-նշեց Արթուր Վանեցյանը։
Վանեցյանի խոսքը ներկանները պարբերաբար ընդատում էին, վանկարկելով «Նիկոլ դավաճան»։
Արթուր Վանեցյանը նշեց՝ մինչև վերջ ասելով, նկատի ունի Նիկոլ Փաշինյանի հեռացում