Ռուսաստանը շարունակում է ներդնել բոլոր հնարավոր ջանքերը. Պուտինի խոսնակը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին
Ռուսաստանը ներդնում է բոլոր ջանքերը Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական լուծման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական կողմը շարունակում է ներդնել բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական լուծման համար»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ կարող է արդյո՞ք հակամարտությունը լուծվել ռազմական ճանապարհով: