Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
uncategorized

Առաջ` դեպի քաղաքական գժանոց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը

– Պարոն Կարապետյան, մեր կառավարությունն այսօր սկսե՞լ է բարեփոխումների այն շղթան, որը կհանգեցնի տնտեսական իրական արդյունքների:

– Ոչ: Այն ամենը, ինչ անում է կառավարությունը, այսպես կոչված բարեփոխումների շրջանակում, կլասիկա է: Դա հետևյալն է` ծախսերը կրճատում ես, մուտքերն ամեն գնով ավելացնում ես: Այս իրավիճակում Հայաստանի տնտեսությունը շտկել, իմ կարծիքով, անհնար է:

– Դա գուցե արվում է մեր երկրի ճգնաժամային իրավիճակից ելնելո՞վ: Թե՞ մենք այլ ելք ունենք:

– Ճգնաժամ, թե ոչ ճգնաժամ, կապ չունի: Տնտեսագիտության առաջին կուրսի ուսանողն էլ գիտի. եթե վիճակը ծանր է, և չենք ուզում ավելացնել բյուջեի դեֆիցիտը, ծախսերն ենք կրճատում, համակարգի ուռճացած մասն ենք կրճատում, աշխատատեղերն ենք կրճատում:

– Բայց դա ո՞ւր կհասցնի:

– Բանն էլ այն է, որ հասկանալի չէ նրանց ստրատեգիան: Իսկ տնտեսությունը նաև ստրատեգիա է, այն է` ինչպե՞ս ենք մենք ուզում այս վիճակից դուրս գալ:
Բոլորը միաբերան նույնն են ասում` նավթ չունենք, գազ չունենք, էս չունենք, էն չունենք: Դա նորություն չէ: Երեք տարեկան երեխան էլ գիտի, որ մենք նավթ չունենք, իսկ Ադրբեջանն ունի: Բայց հարցն այն է, թե մենք ի՞նչ ենք այս իրավիճակում անելու, ինչպե՞ս ենք այն ուղղելու: Արդյունաբերությո՞ւնն ենք զարգացնելու, գյուղատնտեսությո՞ւնն ենք առաջ մղելու: Ի դեպ, վերջինս փորձեց անել Հովիկ Աբրահամյանը: Բայց հիմա տեսնում ենք, որ բան դուրս չեկավ. գյուղատնտեսական ապրանքների արտահանման թվերը գահավիժում են:
Կամ ասում են ստեղծենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի ներդրումներն ավելացնենք: Մինչդեռ Հայաստանը` փոքր շուկա, պատերազմական գոտում գտնվող շուկա. ո՞նց են դա անելու: Երբ այսօր աշխարհը մեկուսացման է գնում:

- Ո՞րն է ստրատեգիան` պատասխանեք այս հարցին: Կառավարությունն առաջին հերթին ստրատեգիա ու ծրագիր է և հետո միայն գործողություններ:

– Այդ հարցերի պատասխանը գուցե տա Ռազմավարական նախաձեռնությունների կենտրո՞նը, որը փորձում է հիմնել կառավարությունը:

– Միգուցե: Բայց ելնելով նրանից, որ ես մի քանի երկրների ռազմավարական կենտրոնների փորձագետ եմ եղել, կարող եմ մի բան ասել` այն տնտեսական միտքը, որ տեսնում եմ այստեղ, հույս չի ներշնչում, թե խնդիրը կլուծվի: Չնայած, գուցե կան մարդիկ, որոնց ես չե՞մ ճանաչում…

– Համենայն դեպս վարչապետը սկզբնական շրջանում խոսում էր ոչ ստանդարտ քայլերի մասին: Ասում էր, որ մի քիչ պետք է գիժ լինենք: Դուք հիմա տեսնու՞մ եք այդ գժությունը:

– Ոչ: Ես սկզբում ասացի. այն, ինչ այսօր երկրում արվում է, կլասիկա է: Նա սկզբից ճիշտ էր ասում: Իրոք, այդպես է` Հայաստանն այս իրավիճակից կարելի է հանել ոչ ստանդարտ, ասիմետրիկ քայլերով: Եվ առաջին հերթին` քաղաքական ասիմետրիկ քայլերով: Մինչդեռ, ինչպես տեսանք, բոլորին տարավ դարձրեց հանրապետական: Առաջինը ես էի ասել` ինչպե՞ս կարող է կոալիցիոն կառավարության ժամանակ վարչապետն անկուսակցական լինել:

– Լավ, վարչապետը մտավ կուսակցության մեջ, հասկանալի էր, բայց այդ 7000 հոգու մտնե՞լն ինչ էր, ինչի՞ համար էր: Այդ աղմուկը, այդ բարձրագոչ խոսակցությունները… Դա օգո՞ւտ էր, վնա՞ս էր…

– Ո՞նց թե ինչի համար էր: Դա էլ է հասկանալի, դա էլ է կլասիկա: Փիառ քաղաքագիտության սովորական գործիքներից էր:
Հետապնդում էր երեք նպատակ: Առաջին` ցույց տալու, որ Կարեն Կարապետյանը կուսակցության մեջ որոշակի տեսակարար կշիռ ունի: Ոչ թե պարզապես ինքը մտել է այդ կուսակցության մեջ, այլև իր հետ տարել է մի մեծ բազմություն:
Երկրորդ` տեսակարար կշիռը բարձրացնելուց հետո սա նաև համապատասխան ակտ էր, որ ապագա կուսակցական գործընթացների մեջ դերակատարություն պետք է ունենան երկու Կարեն Կարապետյանները:
Եվ երրորդ խնդիրը` ընտրությունների ժամանակ, բնականաբար մինչ այդ Հայաստանի վիճակը չի լավանալու, եթե հանրապետականը ստացավ 50 և ավելի տոկոս ձայն, բանական մարդիկ հարց կտան. երկիրը հասցրել եք այսքան վատ վիճակի, այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան ձայն ստացաք: Նրանք էլ կպատասխանեն, թե գազի գինն ենք իջեցրել, էլեկտրաէներգիայի գինն ենք իջեցրել, այսքան մարդ մտավ կուսակցության մեջ. իրենց ընտանիքներով մեզ են ձայն տվել: Մի խոսքով հիմքեր են ստեղծում իրենց «հաղթանակը» հիմնավորելու համար:

– Բայց մի քիչ պրիմիտիվ չէ՞ այս ամենը, երբ մեր հասարակությունը մինչև ուղն ու ծուծը գիտի և՛ հանրապետականներին, և՛ քաջատեղյակ է հանրապետականացման մեխանիզմներին:

– Ճիշտ եք, պրիմիտիվ է: Բայց հենց դա է հետաքրքիրը: Տեսեք` արդեն որերորդ լրագրողին են ծեծում խորհրդարանում: Պրիմիտիվ է, էլի, այս ամենը: Տարրական գժանոց է: Այնտեղ կարող են իրար բամփել, ամենավերջին խոսքերն ասել իրար, հետո իրար մեդալ տալ, հետո ասել՝ հետ արի քաղաքականություն…

– Այսինքն` այս ճանապարհը տանում է մեզ ոչ մի տեղ:

– Ո՛չ, «ոչ մի տեղ» չէ: Սխալվում եք: «Ոչ մի տեղը» քաղաքական կատեգորիա է, երբ ելքեր են փնտրում: Մեզ շատ գեղեցիկ ձևով, էն որ ասում են` շախով–շուխով տանում են քաղաքական գժանոց:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: