Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը
Կանադայի Լավալ քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Բանաձևում նշված է, որ Լավալ քաղաքը՝
▫️ճանաչում է Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
▫️դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան,
▫️Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում իրենց ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքն ապահովելու համար,
▫️կոչ է անում Կանադայի կառավարությանն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։