Հետվիրահատական խնդիրներ կան. Սասուն Միքայելյանի առողջական վիճակը երեկ վատացել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վատացել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը։ Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված Միքայելյանը մի քանի շաբաթ «Էրեբունի» ԲԿ-ում, հոսպիտալում բուժումը ստանալուց հետո դեռևս չի ապաքինվել։ Երեկ նա տեղափոխվել է համալսարանական թիվ 1 կլինիկա՝ անոթային դուպլեքս հետազոտության։
«Հայրենիքի պաշտպան» կենտրոնում եզակի սարքավորումներ կան, իսկ Միքայելյանը վնասվածք է ստացել մեջքի և ոտքի թաթի հատվածում, 2 անգամ վիրահատության է ենթարկվել, սակայն ոտքի խնդիրը գնալով սրվում է, անոթներն արյուն չեն ստանում, վերականգնմանը խանգարում են նաև կողմնակի հիվանդությունները, որոնք նաև անհնարին են դարձնում նոր վիրահատությունը։
Ոտքերն այտուցվել են, և վիճակը բարվոք չէ։ Հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը մեզ հայտնեց, որ Միքայելյանի մոտ հետվիրահատական խնդիրներ կան, անոթային հետազոտություն է անցել իրենց մոտ, «ամբողջական հետազոտության արդյունքները» հայտնի կլինեն այսօր կեսօրին։ Տեղեկացանք, որ կլինիկան առավելագույնս ծանրաբեռնված է, և հիվանդներն անգամ բժիշկների ու ռեկտորի աշխատասենյակներում են պառկած»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում