Հակոբյանի 200 հազար դոլարը գերազանցող փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի փոխառությունները նախորդ տարի կազմել են 120 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։
Հակոբ Հակոբյանի դրամական միջոցները նախորդ տարի կրկնակի ավելացել են։ Տարեսկզբին նա ունեցել է 28 միլիոն 175 հազար դրամ, 15 հազար 150 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 57 միլիոն 920 հազար դրամ, 15 հազար 150 ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո։
Պատգամավորի տարեկան եկամուտներն էլ գերազանցել են 200 միլիոն դրամը, որի մեծ մասը եղել է նրա շահաբաժինը։ Հակոբյանը հայտարարագրել է 215 միլիոն 881 հազար դրամ շահաբաժին և 8 միլիոն 120 հազար դրամ տարեկան աշխատավարձ։
Կինը՝ Անահիտ Ղազարյանը, հայտարարագրել է 727 հազար դրամ դրամական միջոցներ և 363 հազար դրամ կենսաթոշակ։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: