Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
uncategorized

Մարքրիտի համար «հարմար փեսացու» գտնելը քիչ է, պետք է մտածել նաև հետագայի մասին . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստան. Հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ» (Great country, smart opportunities) ձեռնարկը, որը պատրաստվել է «Մեծ Քառյակի» (Big Four) անդամ «Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) հեղինակավոր խորհրդատվական ընկերության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համատեղ ջանքերով, անշուշտ կարող է որպես ներդրումների ներգրավման արդյունավետ գործիք ծառայել և պոտենցիալ ներդրողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն: Եվ որքան էլ Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ նման հեղինակավոր ընկերության կողմից պատրաստված ձեռնարկն օտարերկրյա ներդրողներին արժանահավատություն ներշնչի, բայց հարկավոր է հաշվի առնել մի շատ կարևոր՝ բայց…:

Չնայած «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը հայտարարել է, թե ձեռնարկը Հայ–էմիրաթական ներդրումային համաժողովի ընթացքում մեծ արձագանքների է արժանացել և տարբեր պոտենցիալ ներդրողների հետաքրքրել, սակայն ցանկացած իրեն հարգող ներդրող գրքույկներում գեղեցիկ ներկայացվող տեղեկություններից բացի, ներդրում կատարելուց առաջ հաշվարկում է նաև այն ռիսկերը, որոնք կարող են լինել տվյալ պետությունում:

Եվ այդ ռիսկերը ուսումնասիրելու ժամանակ, նրանք ամենևին էլ պաշտոնական վիճակագրության վրա չեն հիմնվում, այլ ուսումնասիրում են տեղի իրական կյանքն ու տվյալ երկրում գործող չգրված օրենքները նույնպես: Այստեղ, ցավոք, և հանուն անկեղծության, պետք է հիշել, թե ինպես են հարյուրավոր ներդրողներ նախկինում գեղեցիկ խոսքերին ու խոստումներին հավատացել, Հայաստանում ներդրում կատարել, բայց հետո հայտնվել իրենց կապիտալի զգալի մասը կորցնելու վտանգի առջև:

Պետք չէ նաև մոռանալ գործարար Փայլակ Հայրապետյանի և մյուսների դեպքերը, ովքեր հավատալով իշխանություններին, իրենց սեփականությունը գրավադրել են, բայց կարճ ժամանակ անց ոչ միայն ողջ ունեցվածքն են կորցրել, այլ՝ իրենց ընտանիքի անդորրը: Պետք չէ մոռանալ նաև, որ բոլորովին վերջերս նույն աղետի առջև կանգնեց «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատերը, ով բավականին վաստակ ու համբավ ունենալով կաթնամթերքի շուկայում, այնուամենայնիվ չկարողացավ խուսափել իր ունեցածը կորցնելու վտանգից:

Նշված երկու փաստերի մասին իշխանությունները այդպես էլ ոչ մի հոդաբաշխ մեկնաբանություն չներկայացրեցին հասարակությանը, թե ում մեղքով և ինչ պատճառով նրանք սնանկացան: Բայց, սա էլ մի կողմ:

Բավական է ուսումնասիրել սնանկության մասին ցանկացած դատական հայց, որից պարզ կդառնա, թե Հայաստանում գործարարներին սնանկացնելու ինչպիսի ուղիներ ու մեխանիզմներ կան: Մի դեպքում դա կարող է բանկի հետ լեզու չգտնելու հետևանք լինել, մյուս դեպքում՝ անձերի միջև ծագած վեճը բայց խնդիրն այն է, որ ներդրողին ներկայացվող գրքույկային տեղեկությունները հիմնականում շրջանցում են նման փաստերը:

Եվ իրականության զգացումը չկորցնելու համար լավ կլիներ, որ իշխանությունները հեղինակավոր կազմակերպություններին գեղեցիկ գրքույկներ տպագրելու պատվեր տալուց բացի, պատվիրեին նաև առկա նեգատիվ երևույթների դեմ ռեալ պայքար մղելու ուղեցույց նույնպես մշակել: Քանի որ առանց դրա հնարավոր չի լինի լուրջ ներդրողներին համոզել, որ իրենց կապիտալը Հայաստանում չի փոշիանա:

Լավ կլիներ նաև, որ իշխանությունները չմոռանային, որ Մարքրիտին լավ պայմաններով ամուսնացնելուց հետո, նույն Մարքրիտը պետք է կարողանա ռեալ կյանքում իրեն արդարացնել: Հակառակ դեպքում աղմուկն ավելի մեծ կլինի, քան գեղեցիկ գրքույկներում ներկայացված գրավիչ «սիմֆոնիան»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: