Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Economy

Դժգոհությունների նոր ալիք՝ ջրաչափի ցուցմունքը ֆիքսելու նոր եղանակի պատճառով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական անցուդարձին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչների կողմից մարդկանց դռները թակողներից և իրազեկման թերթիկներ բաժանողներից հոգնած քաղաքացիների շրջանում մի նոր լարվածության ալիք է հասունացել:

Խոսքը ջրաչափի ցուցմունքի նկարը տեսուչին փոխանցելուն է վերաբերում: Շատ տեսուչներ սկսել են իրենց սպասարկման տարածքներում իրազեկման նոր թերթիկներ բաժանել, համաձայն որի այսուհետ ջրաչափի ցուցմունքը փոխանցելուց բացի անհրաժեշտ է նաև այն նկարել և վայբերի համապատասխան համարով փոխանցել տեղամասային տեսուչին:

Կապի «Վայբեր» ծառայության հնարավորություն չունեցող շատ բաժանորդներ անհանգստացած փնտրում են այն հարցի պատասխանը, որ եթե իրենց հեռախոսը այսպես ասած՝ հին սերնդի է և նման հնարավորություն չունի, ապա վաղն ինչ «աղետ» է սպասվում իրենց:

«Փաստին» դիմած քաղաքացին անհանգստացած ասում էր, որ իրենց տանը կապի նման միջոց չկա, իսկ հարևանն էլ տեղեկացրել է, որ եթե նկարը չուղարկի, ապա տույժ ու տուգանքի տակ կընկնի:

«Ամուսիններով ենք ապրում, երկուսս էլ թոշակառու ենք և նման հեռախոս երկուսս էլ չունենք: Ինչո՞ւ պետք է մեզ դրա համար տուգանեն, մենք ժամանակին և պարտաճանաչ վճարում ենք մեր ջրի վարձը: Ստացվում է, որ սա նոր սերնդի հեռախոս վաճառելու նոր ձև է՞»,– ասաց խմբագրություն այցելած տիկինը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

Բողոքի հետքերով «Փաստը» զրուցեց «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանի հետ: Նա տեղեկացրեց, որ այդպիսի հրաման չկա և չի էլ կարող լինել, որը բնակիչներին կպարտադրի նման սմարթֆոն գնել:

«Դա աբսուրդ է և գուցե ժողովուրդն է նման բան մտածել, բայց ես պաշտոնապես հայտնում եմ, որ «Վեոլիա Ջուր» ընկերության բաժանորդները կարող են միանգամայն հանգիստ լինել, քանի որ ջրաչափերի ցուցմունքների լրացման կարգի մեջ որևէ փոփոխություն չի եղել: Մեր տեսուչները պարտավոր են ժամանակ առ ժամանակ այցելել մեր բնակիչ–բաժանորդներին, ինչպես նաև իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներին, նրանց ջրաչափերի ցուցմունքները գրի առնելու համար: Հիմնականում դա կատարվելու է սմարթֆոնների միջոցով, բայց թող մարդիկ դրանից չզարմանան, քանի որ ջրաչափի ցուցմունքը նկարելու միջոցով փոխանցվող տեղեկությունը օգնում է նաև ուսումնասիրել ջրաչափի տեխնիկական վիճակը»,– ասաց Մ. Սարգսյանը:

Նա նաև հավելեց, որ այն բաժանորդները, ովքեր ունեն սմարթֆոն տեսակի հեռախոսներ, ապա կարող են ինքնուրույն նկարել իրենց ջրաչափը և նկարը փոխանցել կա՛մ իրենց տեղամասը սպասարկող տեսուչին, կա՛մ զանգահարել 1–85 հեռախոսահամարով և հաղորդել իրենց ջրաչափի ցուցմունքը: Դրանից բացի բաժանորդները կարող են գրանցվել yerevanjur.am կայքում, ունենալ իրենց գաղտնաբառը, որի միջոցով նույնպես կարող են փոխանցել իրենց հաշվիչի ցուցմունքը: Հասարակությանը հուզող՝ հին ջրաչափերը նորով փոխարինելու հետ կապված հարցերի մասին էլ Մ. Սարգսյանը նշեց, որ ընկերությունն առաջիկայում պլանավորում է նման գործընթաց սկսել, բայց քանի որ դա բավականին ծավալուն գործընթաց է, ներկայում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:

«Ընկերությունը պետք է ջրաչափեր ձեռք բերի և այդ մասին մենք պատշաճ կարգով, ժամանակին կծանուցենք մեր բաժանորդներին: Այս պահի դրությամբ ջրաչափերի զանգվածային փոխարինում չի նախատեսում: Հետևաբար բաժանորդները հանգիստ կարող են օգտագործել այն ջրաչափերը, որոնք սարքին վիճակում են»,– ասաց Մ. Սարգսյանը:

Մնացած բոլոր դեպքերում, երբ ջրաչափերը պատշաճ չեն աշխատում կամ տեսուչների մոտ կասկածներ են առաջանում, ապա գործող նախկին կարգի համաձայն, հաշվիչները ուղարկվում են վերաստուգաչափման, նույն կարգով, ինչպես մինչ օրս իրականացվել է: Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ այս կարգում նույնպես առայժմ որևէ փոփոխություն չկա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: