Միքայել Մանուկյանի 20 միլիոն դրամանոց բաժնեմասն ու 15 հազար դոլար վարկը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մանուկյանի արժեթղթերը գնահատվում են 20 միլիոն դրամից ավելի։ Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։
Մանուկյանի բաժնետոմսերը նախորդ տարի 20 միլիոն 750 հազար դրամ են արժեցել։ Իսկ նրա դրամական միջոցներն էլ կազմել են 23 միլիոն դրամ, 50 հազար ամերիկյան դոլար և 25 հազար եվրո։ Պատգամավորի տարեկան եկամուտներն էլ ստացվել են 6 միլիոն 93 հազար դրամ աշխատավարձից, 5 միլիոն 465 հազար դրամ և 4 հազար 711 ԱՄՆ դոլար ստացված փոխառություններից (վարկերից)։
Կինը՝ Կարինա Կանդիրյանն էլ հայտարարագրել է 18 միլիոն դրամ, 58 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո դրամական միջոցներ։ Նրա եկամուտներն էլ ստացվել են 21 միլիոն 915 հազար դրամ շահաբաժնից։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: