Այվազյանի 250 հազար դոլարանոց առանձնատունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր և իր կնոջ 2016 թ. տարեկան հայտարարագրերը։ Ըստ պատգամավորի հայտարարագրի՝ նախորդ տարի նա 250 հազար ԱՄՆ դոլարով առանձնատուն է գնել։
Այվազյանը նախորդ տարվա սկզբին ունեցել է նաև 250 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ, և հաշվի առնելով, որ դրանք վերադարձվել են իրեն և տարեվերջին այլևս չեն եղել՝ առանձնատունը, ամենայն հավանականությամբ, այդ գումարով է ձեռք բերվել։
ԱԺ պատգամավորը իր հայտարարագրում նշել է 12 միլիոն 900 հազար դրամ և 72 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ ունենալու մասին։ Իսկ իր տարեկան եկամուտներն էլ կազմել են 8 միլիոն 260 հազար դրամ և ստացվել աշխատավարձից։
Այվազյանի կինը՝ Մարիամ Գինոսյանը, հայտարարագրել է միայն 1 միլիոն դրամ եկամուտ։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: